15:15 , 18 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Սալվադորի իշխանությունները հայտարարել են երկրի ջրերում ծովային կրիաների սատկելու մասին, հաղորդում է RIA Novosti-ն:
Վերջին տվյալներով՝ խոսքն ավելի քան 120 կրիայի մասին է: Կենսաբանները ենթադրում են, որ նրանց սատկելու պատճառը կարող է լինել ջրի լայնածավալ ծաղկումը (այսպես կոչված կարմիր հոսքը):
Այժմ մի քանի սատկած կրիա ուղարկվել է տարբեր տեղեր հետազոտության, այդ թվում նաև Մեքսիկա, որից հետո հնարավոր կլինի պարզել նրանց սատկելու հստակ պատճառները:
Սատկած կրիաների թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ, գիտնականների խոսքով, նրանց միայն 20%-ին է ջուրն ափ նետում: