15:02 , 18 հոկտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Ամերիկյան լրատվամիջոցները անչափ մեծ ուշադրություն են դարձնում հայտնի մարմնամարզուհի Ալինա Կաբաևային: Նրանց շատ է հետաքրքրում Կաբաևայի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները:
Ամերիկյան New York Post-ը նյութ է հրապարակել այն մասին, որ օլիմպիական չեմպիոնուհին ապրում է Պուտինի ամառանոցում: Խոսքը Պուտինի՝ Սոչիում գտնվող ամառանոցի մասին է, որի արտաքին տեսքը խորհրդային ժամանակաշրջանի շինություն է հիշեցնում: Այդ ամառանոցը Պուտինի սեփականությունը չէ, այլ` Ռուսաստանի նախագահի նստավայրերից մեկը: Ժամանակին այդտեղ կանգ են առել նաև Խրուշչովը, Բրեժնևը և այլ պետական այրեր:
Հիշեցնենք` բոլորովին վերջերս ՌԴ նախագահն ու նրա տիկինը պաշտոնապես հայտարարեցին ապահարզանի մասին: