Հայերենը կընդգրկվի Ռուսաստանի կրթական ծրագրերում


14:40 , 18 հոկտեմբեր, 2013

ԿԳ նախարարն այսօր ՌԴ ԿԳ փոխնախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է Ռուսաստանի` հայերով խիտ բնակեցված մի շարք շրջանների պետական դպրոցներում հայոց լեզվի ուսուցումը կազմակերպելու հնարավորությանը: Ըստ նախարարի, մոսկվայաբնակ հայերը ցանկություն են հայտնում, որ երեխաները հնարավորություն ունենան սովորել հայերեն: 

Ալեքսանդր Կլիմովը կարևորել է ՌԴ դպրոցներում հայոց լեզվի ուսուցում կազմակերպելու նախագծի իրականացումը՝ արտահայտելով նախարարության պատրաստակամությունը: Նրա խոսքով` ՌԴ-ում ընդունված կրթական ստանդարտները թույլ են տալիս ինչպես հիմնական դպրոցում, այնպես էլ նախադպրոցական հաստատություններում իրականացնել օտարալեզու դասընթացներ: