Հնդիկ ոստիկանը գտել է իր ծնողներին 22 տարի հետո


14:37 , 18 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Մումբայ քաղաքի ոստիկաններից մեկը, ով իր ծնողներին դեռ 6 տարեկանում էր կորցրել, գործընկերների օգնությամբ` 22 տարի հետո գտել է նրանց:

Ինչպես գրում է Mumbai Mirror-ը` Հնդկաստանի Մումբայ քաղաքի ոստիկանը 22 տարի անց գտել է իր ծնողներին: Վերջինս իր ծնողներին կորցրել էր դեռ 6 տարեկանում գնացքի երկաթուղային կայարաններից մեկում:

22 տարի առաջ Գանեշ Դխանգեն վերադառնում էր դպրոցից: Ճանապարհին նա մոռանում է, թե որ գնացքը պետք է նստեր և սխալմամբ միանգամայն այլ գնացք է նստում: Տղան իջնում է ուրիշ կայարանում և մոլորվում: Կայարանում մնում է երեք օր: Դրանից հետո Գանեշն ապրում է մի ձկնորսի ընտանիքի հետ, որտեղ նրան ընդունում եմ` որպես իրենց հարազատ որդու:

Մի քանի տարի անց Գանեշը վթարի է ենթակվում և հիշողության մասնակի կորուստ ունենում:

Երբ տղան արդեն աշխատանքի է ընդունվում ոստիկանությունում, նրա ղեկավարը հարցնում է վերջինիս ընտանիքի մասին: Իսկ Գանեշը ոչինչ չի կարողանում պատասխանել: Միակ բանը, որ նրան հիշեցրել է իր ընտանիքը, ձեռքի վրայի դաջվածքն է եղել: Ոստիկանության ղեկավարը մտադրվել էր և հենց այդ դաջվածքի միջոցով գտել նրա ծնողներին:

«Ես անգամ հույս չունի, որ մի օր կտեսնեմ ծնողներիս, բայց գործընկերնես ինձ օգնեցին և ես գտա նրանց: Ծնողներս ծանր պայմաններում են ապրում, և ես կանեմ ամեն բան, որ ինչ-որ չափով կարողանամ օգնել նրանց»,-ասել է ոստիկան Գանեշը: