Համատեղ գիտական ծրագրեր՝ Ռումինիայի հայկական մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու նպատակով


14:19 , 18 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հադիպում է ունեցել Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Ռումինիայի բարձրագույն կրթության, գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման նախարար Մինեհա Կոսմին Կոշտոյուի հետ: 

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանն ու Ռումինիան կրթության բարեփոխումների իրականացման ասպարազում կարևոր գործընկերներ են: Բոլոնիայի քարտուղարությունը 2012 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետությանը փոխանցվել է Ռումինիայից. «Բոլոնիայի քարտուղարության Ռումինիայի փորձը մեզ համար շատ օգտակար է եղել, մենք հույս ունենք, որ քարտուղարությունում մեր աշխատանքի երեք տարիների փորձն էլ կարևոր կլինի այն երկրի համար, որը 2015 թվականին կստանձնի քարտուղարությունը»,- հանդիպման ընթացքում, ներկայացնելով քարտուղարություն շրջանակում ՀՀ կողմից իրականացված և նախատեսված աշխատանքները, նշել է ՀՀ ԿԳ նախարարը: 

Կողմերն ադրադարձել են հայ-ռումինական կրթական համակագործակցությանը՝ կարևորելով միջբուհական հարաբերություններրի զարգացումը: 

Նախարար Ա. Աշոտյանն առաջարկել է ռումինական կողմի հետ համատեղ գիտահետազոտական ծրագրեր իրականացնել՝ Ռումինիայում հայկական մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու նպատակով: 

Անդրադարձ է եղել նաև ԵՊՀ-ի և Բուխարեստի համալսարանների միջբուհական ծրագրերի խորացմանը, երկկողմ ուսանողական ծրագրերին ու կրթական համագործակցության զարգացմանը վերաբերող այլ հարցերի: