5 տարի առաջ 1,2մլն եվրո արժողությամբ ադամանդ գողացած հավաքարարը բռնվել է


14:13 , 18 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Անտվերպենում հավաքարարը ալմաստի գործարաններից մեկից 32 կարատանոց ադամանդ է գողացել, որի արժեքը՝ 1,2մլն դոլար է։ Դեպքը տեղի էր ունեցել դեռևս 2008թ–ի փետրվարին։

Այդ ժամանակ քարը համարվում էր անհետ կորած։ Ինքը՝ սեփականատերը կորստի մեջ մեղադրում էր ինքն իրեն, կարծելով, որ քարը հանկարծակի ընկել է աղբամանի մեջ, այնուհետև՝ դուրս է նետվել։

Այն մասին, որ գողություն է տեղի ունեցել և դրա հետևում կանգնած է Ամմադի անունով հավաքարարը, հայտնի է դարձել միայն այս տարի, երբ նախկին հավաքարարին ձերբակալել են ֆրանսիական Լիլ քաղաքի հյուրանոցում, որտեղ նա գնորդների հետ բանակցություններ էր վարում ադամանդը վաճառելու համար։

Ամմադին քննիչներին ասել է, որ չէր պատրաստվում գողանալ քարը, որը, նրա խոսքերով, այն ժամանակ, երբ ինքը մաքրում էր տարածքը, ուղղակի սեղանին էր, այնուհետև հանկարծակի քաշել է փոշեկուլը։ Իսկ երբ ինքը հայտնաբերել է դա, որոշել է չվերադարձնել քարը։

Տեսախցիկների ձայնագրությունները դիտելուց հետո, սակայն, պարզ է դարձել, որ Ամմադին սեղանները սրբել է կտորով։ Նրան 40 ամսվա ազատազրկում է սպասվում և 1,1 հազար եվրո տուգանք։