Բալոտելիին կսանձեն


13:55 , 18 հոկտեմբեր, 2013

Pastinfo.am-ը գրում է.

Իտալիայի հավաքականի և «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին հոգեբանի օգնությամբ կփորձի ղեկավարել սեփական հույզերը:

Իտալական մամուլի հաղորդմամբ, ակումբը վարձել է մասնագետի, որը ֆուտբոլիստին ուղեկցելու է հանրային վայրերում: Վերջին շրջանում Բալոտելիի մասնակցությամբ միջադեպերը հաճախակի են դարձել: Նա հաջողացրեց կարմիր քարտ ստանալ «Նապոլիի» հետ հանդիպումից հետո, իսկ Հայաստանի հավաքականի դեմ մրցավեճից առաջ փորձել էր կոտրել հեռուստաընկերության աշխատակցի տեսախցիկը: