Թաիլանդում կալանավորվել է 35 տարում ավելի քան 70 մարդու սպանած մարդասպանը


13:48 , 18 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Թաիլանդի ոստիկանությունը վնասազերծել է վարձու մարդասպանի, որը հանցագործություններ է կատարել մի քանի տասնյակ տարիներ: Այդ ժամանակվա ընթացքում նրա զոհն է դարձել ավելի քան 70 մարդ: 

Պատվերով բազմաթիվ սպանություններ կատարելու համար է կասկածվում 63-ամյա Չոմ Իմեկոն: Նա հայտնաբերվել է Թաիլանդի հյուսիս-արևելքում, հայտնում է The Bangkok Post-ը: 

Իմեկոյի նկատմամբ հետախուզունմ էր հայտարարվել դեռ 2006-ից:

Ընդ որում՝ նա ամենահետախուզվող հանցագործների շարքում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը: 

Չոմն արդեն խոստովանել է ավելի քան 70 սպանություն կատարելը: Սակայն նա իր մեղքը միայն մասնակի է ընդունել: 

Նա պնդում է, որ իր բոլոր զոհերը վատ մարդիկ են եղել և հիմնականում թմրավաճառներ: 

Մարդկային կյանքը մարդասպանը գնահատել է 130-2700 դոլար, հայտնում է RIA Novosti-ն: