Մետրոյում 18-ամյա ուղևորի մոտից կռփազենք են հայտնաբերել


13:06 , 18 հոկտեմբեր, 2013

Մետրոյում 18-ամյա ուղևորի մոտից կռփազենք են հայտնաբերելPanorama.am-ը գրում է.

Նախօրեին ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, սառը զենք կրելու կասկածանքով, «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից բերման են ենթարկել 18-ամյա Քաջիկ Ա.-ին, որի անձնական խուզարկությամբ ձեռքի կաշվե պայուսակից հայտնաբերվել և առգրավվել է սև գույնի մետաղյա կռփազենք: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: