Ստորին Կալիֆոռնիա նահանգի բնակիչները ցանկանում են առանձնանալ Մեքսիկայից


13:00 , 18 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մեքսիկայում սկսվել է քարոզարշավ Ստորին Կալիֆոռնիա նահանգն առանձնացնլու համար, հայտնում է RIA Novosti-ն: 

Քաղաքացիների նման ակտիվության պատճառ է դարձել Մեքսիկայի դաշնային կառավարության նախաձեռնությունը, որը նախատեսում է սահմանամերձ շրջաններում ԱԱՀ-ն ավելացնել 11-16%-ով: 

Ստորին Կալիֆոռնիան սահմանակից է ԱՄՆ-ին: Նահանգը Մեքսիկայից առանձնացնելու կողմնակիցները առաջարկում են նաև հրաժարվել պեսոյից ու հիմնել սեփական դրամական միավորը՝ ստորինկալիֆոռնիական պեսոն, որը համարժեք կլինի ամերիկյան դոլարին:

Այդ նախաձեռնության նկատմամբ Մեքսիկայի իշխանությունների ռեակցիայի մասին դեռ ոչինչ հայտնի չէ: