7 ապշեցուցիչ լուսանկար, որ դուք դեռ չեք տեսել (7 Pհօto)


12:34 , 18 հոկտեմբեր, 2013

Մարդիկ կարդում և սպունգի պես կլանում են գիտելիքը, քանի որ նրանք բավականություն են ստանում ընթերցանությունից: Այնումենայնիվ, կան մարդիկ, ովքեր առանձնապես աչքի չեն ընկնում ընթերցասիրությամբ: Նրանք ավելի շատ նախընտրում են, ասենք` լուսանկարներ դիտել: Լուսանկարները ևս կարող են կրթական նշանակություն ունենալ: Որոշ լուսանկարներ այնքան մեծ հետաքրքրություն են առաջացնում, որ անգամ ամենածույլ մարդիկ կցանկանան կարդալ լուսանկարներին կից  ներկայացվող տեքստը` դրանց մասին ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար: Վայելե՛ք այս ապշեցուցիչ ու արտասավոր լուսանկարների շարքը և մի՛ ծուլացեք կարդալ դրանց մասին:      

 1  Ստորջրյա արձաններ

4.Silent Evolution Night Musa

Գիտնականները կանխատեսել են, որ աշխարհի բնական կորալային ստորջրյա ժայռերը/խութերը մինչև 2050 թվականաը ոչնչացած կլինեն, եթե կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկվեն: Ջեյսոն դե Կայրես Թեյլորի ստորջրյա քանդակների թանգարանները նախատեսվել և կառուցվել են վտանգված ծովային տեսակների աճը խթանելու նպատակով: Քանդակները տեղադրվում են օվկիանոսի հատակին, որտեղից դրանք ի վերջո անհետանում են: Ձևավորվում են նոր կորալային ստորջրյա ժայռեր, և շրջակա էկոհամակարգերը վերականգնվելու հնարավորություն են ստանում: Վերջերս «National Geographic» (թարգմանաբար` Ազգային աշխարհագրական) ընկերությունը 2006-ին ստեղծված նրա առաջին ստորջրյա արձանների պուրակը դասել է աշխարհի 25 հրաշալիքների թվին: 

 2  Թրթուրային թերապիա

Bluebottle-Maggot 1689991I

Ժամանակակից առաջադեմ բուժհիմնարկներից շատերում բժիշկները օգտագործում են «կապույտ ճանճ» տեսակի միջատների թրթուրները` մարմնի խոռոչներից հեռու գտնվող վնասվածքները մաքրելու համար:  Թրթուրները ստերիլացվում են և տեղադրվում վնասվածքների մեջ, որտեղ դրանք սնվում են մեռած հյուսվածքներով  և այսպիսով նպաստում են, որպեսզի օրգանիզմում նոր բջիջներ ձևավորվեն: Որքան էլ որ այլանդակ տեսք ունենան այս թրթուրները, անգամ դրանց թուքն է օգնում պահպանել վնասված  տեղի ստերիլությունը, քանի որ թքի մեջ պարունակվում են հակաբակտերիալ նյութեր:

 3  Միկի Մաուսը Մերկուրիի վրա 

660304Main Messenger Orbit Image20120615 1 4By3 946-710

Մերկուրին մեր արեգակնային համակարգի ամենափոքր մոլորակն է: Այն նաև արևին ամենամոտ գտնվող մոլորակն է: ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչություն) Մեսինջեր տիեզերական հրթիռը 2012 թ.-ից ի վեր պտույտներ է գործում Մերկուրիում` հետազոտական նպատակներով հարյուրավոր լուսանկարներ անելով: Պակերացնու՞մ եք, թե ինչպես են գիտնականները երեխայի պես հրճվել, երբ մի շարք գորշ լուսանկարների շարքում գտնվել է այս զարմանալի լուսանկարը: Այս մոլորակը պատված է խառնարաններով: Այս լուսանկարն արվել է Մերկուրիի հարավում գտնվող «Մագրիտ» խառնարանի մոտ:     

 4  Մարդկային կոտոշներ

Article-0-08A01623000005Dc-344 468X610

Մաշկի կոտոշներն առաջանում են կերատինից` այն նույն պրոտեինից, որն առկա է մեր եղունգների և մազերի մեջ: Այս նույն  պրոտեինի շնորհիվ են գոյանում նաև սմբակներն ու փետուրները: Դրանք բավականին հաժախ են նկատվում տարեց մարդկանց շրջանում և կարող են քաղցկեղային չարորակ կամ բարորակ գոյացություններ լինել: Այնուամենայնիվ, հազվադեպ կարելի է տեսնել այնքան մեծ չափերի հասնող մարկային կոտոշ, ինչպիսին այս նկարում պատկերված Ժանգ Ռույֆանգինն է: 102-ամյա այս կնոջ գոյացությունը 6 սմ. երկարություն ունի: Նրա ճակատի մյուս կողմում ևս նման մի գոյացություն է առաջանում: Այս գոյացությունները կարող են հեռացվել, սակայն դրանից չի վերանա դրանց առաջացման պատճառը:   

 5  Միյակեդզիմա կղզու հարսանիքը

Y2Wt4

Թվում է, թե այս լուսանկարը ինչ-որ սարսափ կինոնկարից է, սակայն իրականությունը երբեմն կարող է ավելի տարօրինակ լինել, քան գեղարվեստական կինոնկարը: Միյակեդզիմա կղզին գտնվում է Իզու կղզիների հրաբխային հատվածում: Այստեղ թունավոր գազերի (հիմնականում ծծումբ) կոնցենտրացիան ամենաբարձրն է ողջ աշխարհում: 2000 թ.-ին տեղի ունեցած մի շարք ժայթքումներից հետո, թունավոր գազերի կոնցենտրացիայի մակարդակն այնքան բարձրացավ, որ սկսեցին մասսայական տարհանումներ իրականացվել: Դեպի այս կղզի թռիչքները մի քանի տարով հետաձգվեցին: 2005 թ.-ին Միյակեդզիմա կղզու բնակիչներին թույլատրվեց վերադառնալ իրենց բնակավայր, սակայն մինչ օրս նրանք պարտավոր են հակագազեր ունենալ իրենց մոտ:  

 6  Սեղան մարդու մարմնի մասերից

4-2

Փարիզի Բժշկության պատմության թանգարանում ավելի քան 1500 ուշագրավ ցուցանմուշներ կան: Այնտեղի ապշեցուցիչ, բայցև սարսափազդու հավաքածուների շարքում ցուցադրված են բազում անատոմիական նմուշներ, բժշկական ոլորտի իրեր, պրոթեզավորմանն ու վիրաբուժությանն առնչվող արվեստի գործեր: Այս լուսանկարում պատկրերված ցուցանմուշը մի սեղան է, որն ամբողջությամբ պատրաստված է մարդկային մարմնի մասերից: Կենտրոնական հատվածը մարդու ոտք է: Տարածված է այն տեսությունը, որ այս սեղանը տրվել է Նապոլեոնին 1866 թ.-ին Էֆիսիո Մարինի անունով մի իտալացի բժշկի կողմից: Ուշագրավ է, որ այս թանգարանի ամենանշանավոր հավաքածուներից մեկը դիահերձման գործիքներն են, որոնք օգտագործվել են Նապոլեոնի դիահերձման ժամանակ:

 7  Կրկնակի բիբ (Pupula Duplex)

Tumblr Ln95Enczpj1Qlqqhoo1 500

Երկու բիբերով մարդը կարող է շատ ավելի սուր տեսողություն ունենալ, քան սովորական մարդիկ: Քանի որ այս հիվանդությունը հիմնականում արծարծվում է գեղարվեստական ստեղծագործությունների մեջ, մարդիկ կարծում են, թե այն պարզապես հնարովի առասպել է: Այնուամենայնիվ, կան բավականին շատ ապացույցներ, որոնք վկայում են այն  մասին, որ մի շարք պատմական կերպարներ տառապել են այս անոմալիայով: Նրանցից ամենահայտնին չինացի կայսր Լիու Չանգն է, ով ծնվել է կրկնակի բիբերով: