Ֆրանսիայում ռեկորդային թվով ընկերություններ սնանկության շեմին են


12:35 , 18 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ֆրանսիայում ռեկորդային թվով ընկերություններ սնանկության շեմին են՝ հաղորդում է The Local-ը: Ինչպես նշում են փորձագետները, նյութական բարդություններ են կրում, մասնավորապես, փոքր բիզնեսի ներկայացուցիչները:

Ֆրանսիայում սնանկության շեմին հայտնված ձեռնարկությունների թիվը հասել է վերջին 20 տարիների ամենաբարձր մակարդակին:

Հոկտեմբերի սկզբի տվյալներով՝ 2013թ. երրորդ եռամսյակում սնանկության մասին հայտարարել են 12.7 հազար ընկերություններ, ընդ որում՝ դրանց 90%-ն ունի հաստիքային շուրջ 10 աշխատող: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ սնանկության մասին հայտարարություններն աճել են 7.5%-ով:

Սնանկության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 1993թ. (13.5 հազար ընկերություն):