Սիրիայում կանգնեցված Հիսուսի հսկայական արձանը ձուլվել է Հայաստանում


12:28 , 18 հոկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Սիրիայում, որտեղից պատերազմի հետեւանքով հազարավոր քրիստոնյաներ են հեռացել, կանգնեցվել է Հիսուս Քրիստոսի հսկայական արձանը, որը կրում է «Եկել եմ փրկելու աշխարհը» անվանումը, տեղեկացնում է Կոմսոմոլսկայա պրավդան: Արձանը կանգնեցվել է Սեյդնայա քաղաքում, որը Կոնստանդնուպոլսից Երուսաղեմ տանող ուխտագնացութան պատմական ճանապարհի վրա է գտնվում:

Բրոնզե արձանի բարձրությունը 39 մետր է: Այն կանգնեցվել է հոկտեմբերի 14-ին: Արձանը ձուլվել է Հայաստանում:

Գաղափարը պատկանում է ռուս եւ սիրիացի գործարարներ Յուրի Գավրիլովին եւ Սամիր Շաքիբին: