Սկեսուրը վիճաբանության ժամանակ տաշտակով հարվածել է հարսի գլխին


12:22 , 18 հոկտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Ալվարդ Սեդրակյանին (անունը փոխված է) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. սեպտեմբերի 11-ին , ժամը 10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում գտնվող իր առանձնատանը կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ պոլիէթիլենային տաշտակով դիտավորությամբ հարվածել է իր հարս` Մարտունի քաղաքի բնակչուհի Գայանե Գևորգյանի գլխի շրջանին` պատճառելով թեթև մարմնական վնասվածք` առողջության կարճատև քայքայումով: 

Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: