Լիբիայի իշխանությունները խորհուրդ են տալիս քրիստոնյա փոքրամասնությանը հեռանալ երկրից


12:16 , 18 հոկտեմբեր, 2013

Լիբիայի իշխանությունները խորհուրդ են տալիս քրիստոնյա փոքրամասնությանը հեռանալ երկրիցPanorama.am-ը գրում է.

Լիբիայի իշխանությունները խորհուրդ են տալիս քրիստոնյա փոքրամասնությանը հեռանալ երկրից: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին «AsiaNews» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է Հյուսիսային Աֆրիկայի եպիսկոպոսների տարածաշրջանային կոնֆերանսի նախագահ, Ռաբատի արքեպիսկոպոս Վինսենտ Լանդելը:

Վերջինիս խոսքերով` իշխանությունները պարզապես ի վիճակի չեն ապահովել երկրի քրիստոնյա փոքրամասնության անվտանգությունը:

«Ստեղծված իրավիճակը վտանգի տակ է դնում Կաթոլիկական եկեղեցու գոյությունը Լիբիայում»,- ասել է նա:

Նրա խոսքերով՝ Լիբիայի ներկայիս կառավարությունը ի վիճակի չէ ապահովել նույնիսկ իր երկրի քաղաքացիների անվտանգությունը, այդ պատճառով արտասահմանցիներին և կրոնական փոքրամասնություններին խորհուրդ է տալիս լքել այն: Մասնավորապես, նման խնդրանք ուղղվել է քահանաներին, կուսակրոններին և փախստականներին օգնող բժիշկներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ