12:04 , 18 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, ով հինգշաբթի օրը պաշտոնական այցով Վատիկանում էր, Հռոմի պապ Ֆրանցիսկոս I–ին հրավիրել է այցելել Սուրբ հողը։
Այս մասին հայտնել է ինքը՝ Պաղեստինի ղեկավարը Պապի հետ հանդիպումից հետո։
«Ինձ հաճելի էր առաջին անգամ հանդիպել պոնտիֆիկոսի հետ և ես հրավիրել եմ նրան Սուրբ հող»,– ասել է Աբասը։
Հանդիպման ժամանակ Ֆրանցիսկոսն Աբասին Վատիկանի սբ.Պետրոս հանրահայտ Բերնինիի բալդահինի սյուների տեսքով գրիչ է նվիրել։
«Հուսով եմ, որ այս գրիչով կստորագրեմ Իսրայելի հետ խաղաղության պայմանագիրը»,– ասել է Պաղեստինի նախագահը։