Օբաման հանրապետականներին մեղադրել է ԱՄՆ-ի շահերը դավաճանելու մեջ


11:44 , 18 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ հանրապետականները, որոնք կողմ էին կառավարության փակվելուն, դավաճանել են երկիրը և ստեղծել վատ ղեկավարության պատրանք, ինչը խաթարել է աշխարհի վստահությունն ԱՄՆ-ի հանդեպ: Այս մասին հաղորդում է The Globe and Mail-ը:

«Դա խրախուսվում է մեր թշնամիների կողմից, դա խիզախություն է շնորհում մեր մրցակիցներին, և դա հանգեցնում է մեր ընկերների ընկճախտին, որոնք դիմում են մեզ՝ շնորհիվ ուժեղ ղեկավարության»,- ասել է Օբաման:

Նա նաև նշել է, որ ճգնաժամը պատճառել է «բացարձակ ոչ պիտանի» վնաս տնտեսությանը:

Օբաման հանրապետականներին կոչ է արել գործել բաց, բոլորին համոզել իրենց ճիշտ դիրքորոշման մեջ և հաղթել ընտրություններում կամ չջարդել այն, ինչ «արել են իրենց նախորդները»:

Սենատոր Թեդ Կրուսն իր հերթին հանրապետականներին համեմատել է ռազմաօդային ուժերի հետ, որոնք ռմբակոծում են սեփական զորքերը: