ՊՆ աշխատակցի 28-ամյա տղան Mercedes ML-ով մխրճվել է յուղման կետի մեջ. կան վիրավորներ. Լուսանկարներ


11:38 , 18 հոկտեմբեր, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակիչ, 28-ամյա Արթուր Մուրադյանը, վարելով Mercedes ML 320 մակնիշի 24 ՏԼ 222 համարանիշի ավտոմեքենան, Հրաչյա Քոչար փողոցում նշված ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել մայթեզրին գտնվող յուղման կետի տաղավարին:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդ Ա. Մուրադյանը և ուղևորուհին՝ 32-ամյա Աննա Հարությունյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կարճ ժամանակում օպերատիվորեն վթարի վայր են ժամանել 1-03 շտապ օգնության թիվ 13-րդ և 14-րդ բրիգադները, որոնցից 14-րդ բրիգադը աղջկան ծայրահեղ ծանր վիճակում շտապ տեղափոխեց հիվանդանոց, իսկ 13 բրիգադը՝ տեղում օգնություն ցուցաբերելով վարոդին, նրան նույնպես տեղափոխեց հիվանդանոց, այն դեպքում, երբ վարորդը գտնվում էր շոկի մեջ և ասում էր, որ իրեն լավ է զգում:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ