15:07 , 18 հոկտեմբեր, 2013Ու տարիները մի օր խոսք կառնեն
Ու կծանրանան անշուշտ ականջիս,
Իսկ ես կլսեմ ու կսարսափեմ՝
Հանկարծ չավարտվի կծիկը վերջին:
Ես աղերսագին հայացքս ուղղած,
Ունկերս սրած նրանց կլսեմ,
Աչքերս հառած կխնդրեմ անձայն
Պատմեք տարիներ,մի քիչ էլ պատմեք:
Ամեն ինչ կյանքում վերջ ունի սակայն,
Եվ աղերսներով ոչ ոք չի փրկվել,
Ես էլ կչքվեմ,կգնամ անդարձ.
Չքնա՜ղ տարիներ բարով մնացեք: