Բակո Սահակյան. Պաշտոնական Ստեփանակերտը շահագրգռված է Նիդերլանդների հետ հարաբերությունների զարգացմամբ


11:31 , 18 հոկտեմբեր, 2013

Բակո Սահակյան. Պաշտոնական Ստեփանակերտը շահագրգռված է Նիդերլանդների հետ հարաբերությունների զարգացմամբ Panorama.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հաագա քաղաքում նախօրեին հանդիպում է ունեցել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մի խումբ անդամների հետ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Նիդերլանդներ-Արցախ խորհրդարանական կապերի զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Նախագահ

Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը շահագրգռված է Նիդերլանդների հետ հարաբերությունների զարգացմամբ` նշելով որ դրա համար առկա են խոստումնալից հեռանկարներ:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար, Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Աղբյուրի համաձայն, նույն օրը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հաագա քաղաքում հանդիպում է ունեցել Նիդերլանդների հայ համայնքի ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Նիդերլանդների հայ համայնքի և Արցախի միջև կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ