Ալկոհոլը կարող է բարձրացնել տրամադրությունը


11:18 , 18 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Դանիացի գիտնականները փորձել են հասկանալ՝ ազդո՞ւմ է արդյոք ալկոհոլը տրամադրության փոփոխության վրա: Նրանց հետազոտությունը հրապարակվել է Alcoholism: Clinical & Experimental Research ամսագրում: 

Նրանց գիտափորձին մասնակցել է Դանիայի 8 միջնակարգ դպրոցների 230 ավագ դասարանցի (79 պատանի ու 151 աղջիկ): 

Վերլուծության համաձայն՝ որոշակի քանակությամբ ալկոհոլի օգտագործումից հետո աղջիկների տրամադրությունը անկում է ապրում: Տղաների մոտ նման խնդիրներ չեն նկատվել:

Գիտնականների կարծիքով՝ պատճառն այն է, որ տղամարդիկ ավելի հաճախ են օգտագործում սպիրտային խմիչք: