11:06 , 18 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
ԱՄՆ–ի Սմիթսոնովսկու թանգարանում ներկայացվել է աշխարհում առաջին բիոռոբոտը, որը պատրաստվել է մարդու մարմնի 28 արհեստական հատվածներից։
Ֆրենկ անունով ռոբոտն ունի թոքեր, երիկամներ և անգամ սիրտ, որը բաբախում է։ Միլիոն դոլար արժողությամբ ռոբոտը կարողանում է քայլել, խոսել և տեսնել՝ տարբեր սենսորների ու պրոցեսորների շնորհիվ։
Ֆրենկին ստեղծողները, սակայն, ասում են, որ իսկական մարդ ստեղծելուն դեռ շատ կա, քանի որ դրա համար պահանջվում է մարդկային ուղեղ ստեղծել, ինչը դեռևս անհնար է։