Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Նախագահին


11:00 , 18 հոկտեմբեր, 2013

 Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների ՆախագահինPanorama.am-ը գրում է.

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Հանրապետության Նախագահ Բենինո Աքինոյին՝ Ֆիլիպիններին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների, հսկայածավալ ավերածությունների պատճառ է դարձել: Այս մասին տեղեկացնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

«Կիսելով Ձեր և Ֆիլիպինների ժողովրդի վիշտն ու ցավը` բոլոր զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ