10:47 , 18 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ամերիկյան Hustler ամսագրի հրատարակիչ և պոռնոարդյունաբերության հայտնի գործիչ Լարի Ֆլինթը դեմ է իրեն սպանել փորձած մոլագար Ջոզեֆ Փոլ Ֆրանկլինի մահապատժին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ֆլինթի խոսքով՝ ինքը շատ ժամանակ է անցկացրել Ֆրանկլինի համար պատժամիջոցի մասին մտածելով և որոշել է, որ չի ցանկանում՝ այդ պատիժը մահը լինի:
Նրա խոսքով՝ եթե կառավարությունը չի ցանկանում, որ քաղաքացիները սպանեն միմյանց, ապա անձամբ չպետք է դա անի:
1978 թվականին Ֆրանկլինը կրակել է Լարի Ֆլինթի վրա, ինչի հետևանքով նա զրկվել է քայլելու ունակությունից և հաշմանդամ է դարձել: