12:07 , 18 հոկտեմբեր, 2013
Վերջին տարիներում սմարթֆոնների շուկան հասավ իր գագաթնակետին և ընկերությունները ստիպված եղան ստեղծել նոր սարք, որրը մեծ հետաքրքրություն կառաջացներ և կկարողանար մրցակցել սմարթֆոնների հետ: Դա եղավ պլաֆոնը, որի արտադրությանը հիմք դրեց Samsung-ը, 2011թ. ներկայացնելով Galaxy Note-ը: Այս երկու տարվա ընթացքում պլաֆոնների շուկան այդքան էլ չի փոփոխվել, Samsung-ը կրկին առաջատարն է, իսկ ահա մրցակիցներ արդեն ի հայտ են եկել: Sony-ն իր Xperia Z Ultra-ով և HTC-ն իր One Max-ով: Վերջինս, ի դեպ, ներկայացվել է մի քանի օր առաջ:
Այսօր կհամեմատենք հենց HTC-ի նորաթուխ One Max-ը և Samsung-ի ամենաթարմ պլաֆոնը` Galaxy Note 3-ը:
Չափսերը.
Քաշը.
One Max-ը զգալիորեն ծանր է, դրա պատճառը հանդիսանում է ալյումինե իրանը:
Պատրաստման նյութը.
Եվ հենց ալյումինն է, որ Max-ին տալիս է էլ ավելի սքանչելի տեսք: Ինչպես գիտենք, Samsung-ը «Պլաստիկի արքա»-ն է և իր բոլոր սմարթֆոնների իրանը պատրաստելիս տնտեսում է, սակայն Note 3-ը այդ դեպքը չէ: Իրանի ետին մասը պատած է կաշվով, կարծես սա իսկապես նոթատետր է:
Դիսպլեյը.
Դիսպլեյների տարբերությունը չնչին է, One-ինը մի փոքր մեծ է, սակայն նման չափսերի դեպքում դուք դա չեք նկատի:
Պրոցեսորը.
HTC-ն ծախրում է ամբողջ շուկան: Տարվա չորրորդ եամսյակում ներկայացնելով սարք, այն կրկին հագեցած է ոչ լավագույն Snapdragon-ով: Սակայն եթե գլոբալ նայենք, ապա այդ մի քանի գիգահերցերը մեծ դեր չեն խաղում:
Օպերատիվ հիշողությունը.
Note-ը իրոք ինովացիոն է, քանի որ այն առաջին սմարթֆոնն է, որը ստացել է 3ԳԲ օպերատիվ հիշողություն: Նույնիսկ ոչ բոլոր հասարակ համակարգիչները ունեն նման քանակի RAM:
Ներքին հիշողությունը.
Վերջապես HTC-ն իր սարքերում ներառեց microSD քարտերի սլոտը, որը այդքան մեծ պահանջարկ ունի:
Մարտկոցը.
Քանի որ One-ը ունի ավելի մեծ դիսպլեյ, ավելի մեծ ծավալով մարտկոցը արդարացված է: Չնայած մարտկոցի ծավալը երբեք էլ շատ չի լինում:
Տեսախցիկը.
Ցավոք, HTC-ն չի փորձում զարգացնել իր սեփական տեխնոլոգիան` ուլտրապիքսելը: Այն պիկսելի չափսը կրկնապատկում է, սակայն 4ՄՊ ընդլայնումը, նույնիսկ նման տեխնոլոգիաով, խայտառակություն է:
Օպերացիոն համակարգը.
Samsung-ն էլ կարծես ցանկություն չունի փոփոխելու իր ֆիրմային ինտերֆեյսը: Օրինակ HTC-ի մոտ դա ստացվում է շատ հաջող:
Լրացուցիչ.
One Max-ը առաջին Android սմարթֆոնն է, որը ստացել է մատնահերքերի սկաներ: Սա HTC-ի պլաֆոնը գնելու միակ պատճառներից է:
Note 3-ը ստացել է ավանդական ստիլուս, իսկ ահա One-ը` ոչ:
Ամփոփում.
HTC-ն պարզապես մեծացրել է իր ֆլագմենային սմարթֆոն One-ը, իսկ Samsung-ը ստեղծել է լիովին նոր սարք: Արդյունքը դուք տեսնում եք ինքներդ: Եթե Note 3-ը կարող է նոր գնորդի հրապուրել, ապա One Max-ը դա կանի միայն HTC-ի մոլի երկրապագուների հետ: Ինչևէ, սպասենք վաճառքներին, միգուցե այս հոդվածի հեղինակը սխալվում է: