Հայաստանում գրանցվել է հետցնցում


10:19 , 18 հոկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ին տեղական ժամանակով 00.43-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2,5 մագնիտուդով հետցնցում, որի ուժգնությունը էպի­կեն­տրոն­ա­յին գուտում կազմել է 3 բալ:

Ավելի վաղ՝ տեղական ժամանակով 19.05-ին, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում` Գյումրի քաղաքից 20կմ դեպի հյուսիս:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.970 և արևելյան երկայնության 43.840:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արթիկ և Գյումրի քաղաքներում 3 բալ ուժգնությամբ: