Ռուսաստանում օր օրի սրվում են հակաադրբեջանական տրամադրությունները


10:16 , 18 հոկտեմբեր, 2013

Ռուսաստնում շարունակվում է Ադրբեջանին «պատժելու» գործընթացը, որն էլ ավելի է սրվում՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչության, ինչպես նաև պետական ապպարատի տարբեր ներկայացուցիչների կողմից հնչող հայտարարություններով:
Ինչպես գիտեք, Արևմտյան Բիրյուլյովո մոսկովյան թաղամասում տեղի ունեցած սպանությունը մեծ աղմուկ էր բարձրացրել, որոնք ի վերջո վեր էին ածվել տեղի ռուս բնակչության և ոստիկանության միջև բախումների, իսկ Մոսկվայի տարբեր մասերում սկսել էին հարձակվել կովկասյան արտաքինով մարդկանց վրա:
Ինչպես հետո էր պարզվել, սպանության մեջ գլխավոր կասկածյալը ազգությամբ ադրբեջանցի էր, ով սկզբում խոստովանել էր, որ ինքն է դանակահարել ռուս երիտասարդին, սակայն հետո հրաժարվել էր իր ցուցմունքներից: Դրան հետևել էին ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ ու լիազոր դեսպանի և Ադրբեջանի նախագահական աշխատակազմի ներկայացուցչի մեկնաբանությունները, որոնք շատերի կողմից ընկալվել էին, որպես սպառնալիք՝ ուղղված ռուսներին (միտքը հետևյալն էր. մենք էլ կարող ենք հալածել Ադրբեջանում բնակվող ռուսներին, բայց դեռ չենք անի դա), ինչպես նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական բողոքի նոտան: 
Ռուսական կողմը այս հայտարարությունների մի մասին արձագանէել էր, որակելով դրանք «ոչ մտածված և զարմանք առաջացնող», մինչդեռ ռուսական լրատվամիջոցները շարունակում են անխնա հակադրբեջանական քարոզչություն իրականացնելը: Դե իսկ Հայաստանում միանգամից գտնվեցին մարդիկ, ովքեր սկսեցին կատարվածը համեմատել Հրաչյա Հարությունյանի գործի հետ ու զուգահեռներ անցկացնել, ինչը կարծում եմ այդքան էլ ճիշտ չէ:
Մի կողմից, ակնհայտորեն գործ ունենք տրամագծորեն իրարից տարբերվող զանցանքների հետ, որովհետև Հրաչյա Հարությունյանը 18 մարդու կյանք էր խլել դժբախտ պատահարի արդյունքում և մինչև վերջ փորձել էր խուսափել դրանից, իսկ այ Օրհան Զեյնալովը ըստ նախաքննության վարկածի, իրեն սկզբում լկտիորեն է պահել Եգոր Շչերբակովի ընկերուհու հանդեպ, իսկ հետո դանակահարել է հենց Եգորին, երբ վերջինս փորձել է պաշտպանել ընկերուհուն:
Բացի դրանից, որքան էլ որոշ ծայրահեղականներ պնդեն, որ Ռուսաստանում ոչ մի տարբերություն չեն դնում տարբեր ոչ ռուսների միջև՝ հատկապես Կովկասյան ծագումով, այնուամենայնիվ դա այդքան էլ այդպես չէ ու կարող եմ ասել, որ այն հակակրանքը, որը տածում են ադրբեջանցիների հանդեպ չի կարելի համեմատել ոչ մի բանի հետ:
Մյուս կողմից, պետք է նշեմ, որ այս ամենից սադրանքի հոտ է գալիս ու կարծես ամեն ինչ գծած-պատրաստ պլանով իրականացված լիներ. շատ հարմար պահի տեղի ունեցավ այնպիսի միջադեպ, որը սովորական երևույթ է Մոսկվայի համար, շատ հարմար կերպով ռուս հանրությունը շատ սուր արձագանքեց սովորական դարձած այդ երևույթին ու շատ հարմար ձևով ճիշտ տեղում հայտնվեցին ազգայնականները, շատ հարմար կերպով ոստիկանությունը միջամտեց և շատ հարմար ձևով ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին պատահածը: Դե իսկ այս ամեն կլուլմինացիան եղավ այն, որ շատ հարմար ժամկետում հայտնաբերվեց գործով կասկածյալը... դե իսկ ադրբեջանական արձագանքն էլ շատ հարմար ստացվեց ռուսների համար, բայց այս դեպքում գործ ունենք ավելի շուտ ադրբեջանական «բարձր» ինտելեկտի հետևանքի հետ, քան ռուսների կողմից կազմակերխված ինչ որ դավադրության:
Արդյունքում, ժամ առ ժամ սրվում են Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները, իսկ երկու երկրներում օր օրի ահագնանում են հակաադրբեջանական ու հակառուսական տրամադրությունները, իսկ ինչպես ասվում էր Հայրենական պատերազմից եկաքղ ասացվածքում «Что русскому хорошо, то немцу - смерть», ուղղակի կարելի է վերաձևակերպել. «Ինչը վատ է Ադրբեջանի համար, լավ է մեզ համար»: