Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


10:12 , 18 հոկտեմբեր, 2013

Ի՞նչ կարող եմ ասել, Արմեն Երիցյանի մարդ փրկելու արարողությունը համարվենք ստացված, որովհետև ՖԲ-ում այդ դեպքի մասին խոսակցությունները չէին դադարում, շնորհավորում ենք Արմեն Երիցյանին լավ PR էր: Բայց, դե միյուս կողմից եթե դա ակցիա չէր, ուրախ եմ, որ երիտասարդըը փրկվեց:

Դե շատ մեծ մեղք կլինի, եթե Զարուհու մասին չխոսեմ, որովհետև երեկ Զարուհին քայլում էր, ասում էին՝ քայլեց, շնչում էր, ասում էին՝ շնչեց: Րաֆֆի Հովհաննիսյանի ականջը կանչի, Զարուհին իրանից ավելի պոպուլյար է դարձել (Զարուհի մեջդ չուռես, ,,համեստությունը,, քո առավելությունն է): 

Նիկոլայ Ծատուրյանին ուզում են գործից ազատել: Ես երեկ եմ իմացել, ով է Նիկոլայ Ծատուրյանը, եթե ուզում եք դուք էլ իմանալ GOOGLE-ը ձեզ օգնական: Նրա անունը երեկ ֆբ-ում շրջանառվում էր դրա համար էլ զետեղվեց նաև ինձ մոտ:

Հիմա ավելի Պոզիտիվ բաների մասին խոսենք: Իսկ ամենալավ լուրը երեկ այն էր, որ ՀՀ Ազգային Հավաքականը ՖԻՖԱ-ի աղուսյակում 38-րդն է, դա ամենաբարձր ցուցանիշն է Անկախ Հայաստանի պատմության մեջ: