Ես հպարտանում եմ իմ որդով. Եգոր Շչերբակովի հայր


09:32 , 18 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Մոսկվայում սպանված 25-ամյա Եգոր Շչերբակովի հայրը հայտարարել է, որ հպարտանում է իր որդով, որը կարողացել է վտանգավոր իրավիճակում պաշտպանել իր սիրած աղջկան, հայտնում է Взгляд-ը։

«Ես հպարտանում եմ Եգորով ու կարծում, որ ճիշտ եմ նրան դաստիարակել։ Նա կարողացել է վտանգավոր իրավիճակում պաշտպանել հարազատ մարդուն։ Գործել է՝ ինչպես իսկական տղամարդ։ Իսկ այն մարդը, որը նրան սպանել է... Տղամա՞րդ է նա ընդհանրապես»,-ասել է Վլադիմիր Շչերբակովը։ 

Նա նշել է, որ իր որդին տարբեր ազգությունների ընկերներ է ունեցել, ներառյալ՝ ադրբեջանցի, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Շչերբակով ավագը պատմել է, որ սպանության կասկածյալ ազգությամբ ադրբեջանցի Օրհան Զեյնալովը մինչ Եգորի հարսնացուի վրա հարձակվելը, անհանգստացրել է ևս մի կնոջ, որը վստահեցնում է, որ Զեյնալովն ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Նրան ընդամենը «սուր զգացողություններ էին անհրաժեշտ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ