Աշխարհի 15 հնագույն «կորուսյալ» քաղաքները (լուսանկարներ)


09:16 , 18 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Մոլորակի վրա բազմաթիվ հնագույն քաղաքներ կան, որոնց մասին քչերը գիտեն: Դրանք մեծ հետաքրքրություն են առաջացնում ինչպես պատմաբանների, այնպես էլ արտասովոր հայտնագործությունների սիրահարների համար: 


1. Թիկալ, Գվատեմալա


Մայա հնդկացիների խոշորագույն քաղաք-պետություններից մեկը, որը կառուցվել է մ.թ.ա. 7-րդ դարում, ունեցել է 200 հազար բնակիչներ: Բազմաթիվ պատերազմներից հետո մարդիկ լքել են քաղաքը, որից հետո Թիկալը դարձել է քաղաք-ուրվական:


2. Քթեսիֆոն, Իրաք


Քթեսիֆոնը 2-րդից մինչև 7-րդ դարերը եղել է Սասանյան կայսրության մայրաքաղաքը: Մեր օրեր հասած քարե կառույցների ավերակները դեռևս հիացնում են իրենց չափսերով և տեսքով:


3. Մեծ Զիմբաբվե


Մեծ Զիմբաբվե անվանում են հնագույն քաղաքի ավերակները, որոնք գտնվում են հարավաֆրիկյան պետության՝ Զիմբաբվեի տարածքում: Հնագետների գնահատումներով՝ այս քաղաքը կառուցվել է 1130 թվականին և երեք դարերի ընթացքում գլխավոր սրբավայր է եղել:


4. Մոհենջո-Դարո, Պակիստան


Հինդոս քաղաքակրթությանը պատկանող Մոհենջո-Դարո քաղաքը, որի անվանումը թարգմանաբար նշանակում է «Մեռյալների ժայռ», հայտնվել է Հինդոս գետի հովտում (ներկայիս Պակիստան) մ. թ. ա. 4500թ.: Քաղաքը ծաղկել է մի քանի հազարամյակ, որից հետո այն դատարկվել է, ինչի պատճառը, հնագետների կարծիքով, արիացիների ներխուժումն է:


5. Բագերհատ, Բանգլադեշ


Այս քաղաքը կառուցվել է Գանգա և Բրահմապուտրա գետերի միախառնման վայրում 15-րդ դարում: Ծաղկման շրջանում այստեղ գործել է 360 մզկիթ: Քաղաքը դարերի ընթացքում ամբողջովին պատվել է ջունգլիներով, որոնց մի մասն այժմ մաքրվել է, և այստեղ տուրեր են կազմակերպում զբոսաշրջիկների համար:

 

6. Մեսա-Վերդե ազգային պարկը, ԱՄՆ

 


Կոլորադո նահանգում գտնվող Մեսա-Վերդե ազգային պարկում գտնվում են հնագույն քաղաքների բազմաթիվ ավերակներ, որոնք կառուցել են անասազի ցեղի հնդկացիները 6-13-րդ դարերում: Ամենամեծ կառույցը «Ժայռ պալատն» է, որը տեսնելու համար ամեն տարի 700 հազար զբոսաշրջիկներ են այցելում:

 

7. Վիջայանագարա, Հնդկաստան

 


Վիջայանագարան եղել է երբեմնի հզորագույն կայսրության մայրաքաղաքը: Այժմ Հաղթանակի քաղաքի տեղում, ինչպես թարգմանվում է քաղաքի անվանումը, գտնվում է Համփի գյուղաքաղաքը:


8. Անի, Թուրքիա


Հայաստանի Բագրատունյաց թագավորության հնագույն մայրաքաղաքը՝ Անին, որը գտնվում է ներկայիս Թուրքիայի տարածքում, ծաղկման ժամանակաշրջանում ունեցել է 100 հազար բնակիչ: Անին հայտնի է եղել իր բազմաթիվ եկեղեցիներով ու տաճարներով, ինչի պատճառով այն անվանել են «Հազար ու մեկ եկեղեցիների քաղաք»: 

 

9. Տեբես (Thebes), Եգիպտոս

 


Այս քաղաքում առաջին բնակիչները հայտնվել են մ.թ.ա. 3200-2000 թվականներին: Այստեղ բնակվել է 40000 մարդ, ինչի շնորհիվ այն ժամանակի ամենամեծ քաղաքն է համարվել աշխարհում: Այս տիտղոսը քաղաքը պահպանել է մինչև մ.թ.ա. 1000 թվականը:

 

10. Կարփագեն, Թունիս

 


Երկարամյա պատմության ընթացքում Կարփագենը տարբեր պետությունների մայրաքաղաք է եղել: Այն սկզբնապես եղել է Կարփագեն թագավորության մայրաքաղաքը, ապա հռոմեացիները այն ավերել են և նրա տեղում նոր երկիր կառուցել՝ այն դարձյալ դարձնելով մայրաքաղաք:

 

11. Պերսեպոլիս, Իրան

 


Պեսեպոլիսը հիմնադրվել է պարսից արքա Մեծն Կյուրոսի կողմից մ.թ.ա. 560 թվականին՝ դարերի ընթացքում պահպանելով մայրաքաղաքի կոչումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ