08:15 , 18 հոկտեմբեր, 2013
«Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը երեկ վերադարձել է արձակուրդից և անցել աշխատանքի։ Հիշեցնենք, որ Մկրտումյանն արձակուրդի մեկնեց անցած շաբաթ, և կարծիքներ հնչեցին, որ նա արձակուրդից չի վերադառնա՝ կազատվի աշխատանքից։
Իսկ որպես պաշտոնանկության հիմնավորում՝ բերվում էր դատական կարգադրիչների հայտնի գործը։ Սակայն, ինչպես արդեն գրել ենք, այս գործը շուտով կփակվի։ Վնասն ամբողջությամբ կփոխհատուցվի, իսկ մեղադրյալները համաներմամբ ազատ կարձակվեն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: