«Հայկական ժամանակ». Սամվել Ալեքսանյանը շաքարի գործարանն ինքն իրենից վարձակալել է


07:29 , 18 հոկտեմբեր, 2013

«Հայկական ժամանակը» գրում է.

Մեկ շաբաթ առաջ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին խոստացել էր ուսումնասիրել, թե ինչու է Հայաստանի շաքար արտադրող ընկերությունը՝ «Լուսաստղ Շուգր»-ը բացակայում խոշոր հարկատուների ցանկից: Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Վ. Միրումյանը կատարել էր իր խոստումը: Պարզվում է, որ շաքար արտադրող գործարանը «Լուսաստղ շուգր»-ից վարձակալությամբ վերցրել է «Ալեքս գրիգ»-ը: Այս երկու ընկերություններն էլ պատկանում են Սամվել Ալեքսանյանին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: