05:24 , 18 հոկտեմբեր, 2013
Yerkir.am-ը գրում է.
Արդեն տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի հավաքականի երկրպագուները Բաքվի «Հեյդար Ալիևի» անվան օդանավակայանում ստիպված են եղել պատասխանել Հայաստանի և այդ երկրի բնակիչների հետ իրենց կապերի վերաբերյալ հարցերին. դա տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին կայանալիք Ռուսաստան-Ադրբեջան հանդիպման նախօրեին:
«Ի՞նչ նպատակով եք այցելել Հայաստան», «Ինչո՞վ եք զբաղվում կյանքում»,«Ինչո՞վ եք զբաղվել Հայաստան այցելության ժամանակ», «Կապ պահպանու՞մ եք Հայաստանի հետ». նման հարցերի է ստիպված եղել պատասխանել ռուս երկրպագուներից մեկը, որի անձնագրում եղել են հայաստանյան այցի կնիքներ:
Պարզվում է՝ ադրբեջանցիների հարցաքննության զոհն է դարձել նաև Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դմիտրի Կոմբարովը: Եվ ահա սոցիալական ցանցերում հայտնվել է Ադրբեջանցի սահմանապահի և Դմիտրի Կոմբարովի զվարճալի (հումորային) զրույցը , որը ներկայացնում ենք ստորև.
-Ի՞նչ նպատակով եք այցելել Հայաստան:
-Գնդակ գլորելու:
-Ինչո՞վ եք զբաղվում կյանքում:
-Գնդակ եմ գլորում:
-Ինչո՞վ եք զբաղվել Հայաստանում գտնվելու ժամանակ:
-Գնդակ եմ գլորել:
-Կապեր ունե՞ք Հայաստանի հետ:
-Այո:
-Ու՞մ հետ:
-Յուրիկի և Արազի:
-Ի՞նչ առնչություն եք ունեցել նրանց հետ:
-Գնդակ եմ գլորել:
-Ի՞նչ նպատակով եք ժամանել Ադրբեջան:
-Գնդակ գլորելու:
-Դուք ինձ ծաղրու՞մ եք: Լրջացե՛ք և պատասխանե՛ք հարցերին:
- Ես միանգամայն լուրջ եմ : Գնդակ եմ գլորել, բա հո ոչխար չէ՞ի արածեցնելու:
-Ի՞նչ ոչխար:
-Դե դրանք, որոնք գնդակ չեն:
-Ի՞նչ գնդակ: Դուք հայ եք:
-Ոչ, Յուրան և Արազն են հայ:
-Իսկ որտե՞ղ են Յուրան և Արազը:
-Նեապոլում:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ