00:53 , 18 հոկտեմբեր, 2013Երբ Մոլին 10 տարեկան էր, Լինքոլնշիր անգլիական քաղաքում, որտեղ նա ապրում էր, զարդեղենի մի փոքրիկ խանութ բացվեց, որտեղից նա մեկ մեկ էժան բաներ էր գնում... Հետո մեծացավ եւ դպրոցական դասերից ազատ ժամանակ՝ շաբաթ օրերին սկսեց աշխատել այդ խանությում, փողն էլ հավաքում էր համալսարանում սովորելու համար... Դպրոցն ավարտեց գերազանց գնահատականներով, ծնողներն էլ իր փողին իրենց հավաքած գումարն ավելացրեցին... Բայց մի օր Մոլին հարցրեց ծնողներին՝ իսկ կարելի՞ է ես իմ ու ձեր հավաքած գումարով ոչ թե համալսարանում սովորեմ, այլ... գնեմ այս խանութը... Ու գնեց... Հիմա 18 տարեկանում արդեն իր ֆիրմային զարդեղենն ունի՝ Made by Molly... Իսկ համալսարան ընդունված իր ընկերները, որոնց նա երեկոյան խանութի մոտի փաբում կոլա է հյուրասիրում, ասում են՝«Բայց ինչ ճիշտ ես վարվել».. Դե հիմա ասեք՝ ճի՞շտ չի երգում Փինք Ֆլոյդը՝ We dont need no education...
