00:29 , 18 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Վարշավայի գագաթնաժողովի նախաշեմին ամերիկյան դերասանուհի Շերոն Սթոունին ՁԻԱՀ- դեմ պայքարում ունեցած ներդրման համար Խաղաղության Նոբելյան մրցանակի են արժանացրել:
Դերասանուհին իր մրցանակը կընդունի հոկտեմբերի 23-ին Վարշավայում կայանալիք Խաղաղության Նոբելյան դափնեկիրների գագաթնաժողովում:
Սթոունի ներդրումների երկար ցուցակում նշվում է բարեգործական երեկույթներին մասնակցությունը, որտեղ ՁԻԱՀ-ով հիվանդներին օգնելու համար գումարներ են հավաքվել, կործանիչ վիրուսն ուսումնասիրող amfAR կազմակերպության հետ համագործակցությունը, հասարակական գործունեությունը: