Կակաոն ավելի մեծ քանակությամբ կոֆեին է պարունակում, քան սուրճը


00:12 , 18 հոկտեմբեր, 2013

Կակաոն ավելի մեծ քանակությամբ կոֆեին է պարունակում, քան սուրճըDoctors.am-ը գրում է.

Կակաոյի հոտը մանկությունն է հիշեցնում,  այն ունի տրամադրությունը բարձրացնող հատկություն: Մի փոքր երևակայություն և տաղանդ ունենալու դեպքում կակաոյի հատիկներով կարելի է գեղեցիկ նկարներ ստանալ:

Գիտությունը բացահայտել է` կակաոյի մեջ պարունակվում են մարդու համար կենսական կարևորություն ունեցող նյութեր: Մասնավորապես, կակաոն պարունակում է երկու անփոխարինելի ամինաթթու՝ արգանին և տրիպտոֆան, որոնք մարդու օրգանիզմում ինքնուրույն չեն արտադրվում: Արգանինը` որպես բնական աֆրոդիզիակ, նպաստում է սեռական ակտիվությանը:

Կակաոն տրամադրություն է բարձրացնում


Տրիպտոֆանը, լինելով բնական հակադեպրեսանտ, նպաստում է լավ ինքնազգացողությանը և բարելավում  սրտի և անոթների աշխատանքը: Կակաոն բավարար քանակությամբ մագնեզիում է պարունակում սրտանոթային համակարգի գործունեությունը բարելավելու համար:  

Կակաոն ավելի մեծ քանակությամբ կոֆեին է պարունակում, քան սուրճը:

100 գրամ կակաոյի մեջ պարունակվում է 230 միլիգրամ կոֆեին, իսկ 100 գրամ սուրճի մեջ` 100 – 150 միլիգրամ: 100 գրամ սև թեյը պարունակում է 70 միլիգրամ կոֆեին: 

Կակաոյի չարաշահումից խուսափելու համար պետք է օրական սահմանափակվել 2 բաժակով:

Բարձր ճնշում ունեցող մարդիկ հատկապես պետք է զգույշ լինեն կակաոյի օգտագործման հարցում:

Ինչպես ընտրել 

Կակաոն կարելի է ընտրել հետևյալ  սկզբունքով` առանց հավելումների կակաոյի փոշին մատներով տրորելու դեպքում այն չպետք է փշրվի:

Ինչպես պահպանել 

Կակաոն պետք է պահպանել հերմետիկորեն փակ ամաններում` դրա մեջ ավելացնելով վանիլի փայտիկ: