23:56 , 17 հոկտեմբեր, 2013
Yerevannews.am-ը գրում է.
Ռեալիթի-շոուի 32-ամյա աստղ Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում բաց լուսանկար է հրապարակել: «Առանց ֆիլտրի»,- լուսանկարը մակագրել է Քարդաշյանը՝ ընդգծելով, որ այն համակարգչային մշակման չի ենթարկվել: Քիմը, ով նիհարում է Աթկինսոնի դիետայի միջոցով, որոշել է աշխարհին ցուցադրել ավելորդ կիլոգրամների դեմ պայքարի արդյունքները: Հեռուստաաստղը լուսանկարվել է ճերմակ լողազգեստով, որը դժվարությամբ է ծածկում նրա մարմինը: