Նիկոլաս Քեյջն ինքն իրեն համեմատում է դոբերմանի հետ


23:49 , 17 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջը հայտնի է իր աշխատասիրությամբ: Նա իրականում առանց դադարի է աշխատում, գրում է 7days.ru-ն:

«Ես ինձ «աշխատող շուն» եմ անվանում: Ինչպես դոբերմանները: Եթե դուք այս ցեղատեսակի շուն ունեք և նրան բավականաչափ չեք տանում զբոսնելու, թույլ չեք տալիս մի քիչ աշխատել, նա դառնում է հիպերակտիվ, նյարդային: Նույնը և ես»,- պատմել է Քեյջը 7days-ին տված բացառիկ հարցազրույցում: