Հենրիխ Մխիթարյանի ցուցանիշները՝ «Բորուսիայում»


23:33 , 17 հոկտեմբեր, 2013

Yerevannews.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցանիշներն է ներկայացրել whoscored.com-ը: Ըստ կայքի վիճակագրության մեր կիսապաշտպանը մասնակցել է Գերմանիայի առաջնության վեց խաղի, որի ժամանակ կատարել է 19 հարված դարպասին, որից երեքն ավարտվել է գոլով: Նա նաև կատարել է մեկ գոլային փոխանցում: Ըստ կայքի տվյալների, նա մասնակցել է Չեմպիոնների լիգայի երկու հանդիպման, որի ժամանակ չորս անգամ էք հարվածել դարպասին, իսկ 54 փոխանցումներից ճշգրիտ է եղել 81.5 տոկոսը: Առավելագույն տասը գնահատականից, Հենրիխ Մխիթարյանի ելույթի միջին գնահատականը Գերմանիայի առաջնության խաղերում, 7.46 է, իսկ Չեմպիոնների լիգայում՝ 6.68: