23:25 , 17 հոկտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
«Միլանի» և Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարիո Բալոտելլին հայտարարել է, որ հասարակության մեծ ուշադրությունն իր նկատմամբ թույլ չի տալիս իրեն անհրաժեշտ կերպով կենտրոնանալ խաղի վրա:
«Դադարեցրե′ք վերջապես խոսել, խոսել, խոսել, թո′ւյլ տվեք` ապրեմ: Իսկ հետո կտեսնենք տարբերությունը»,–թվիթերյան իր էջում գրել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հետ հանդիպմանը գոլի հեղինակ դառնալուց հետո Բալոտելլին կրկին դիմել էր լրագրողներին.
«Դուք ինձ վատաբանում եք, իսկ ես գոլեր եմ խփում»: