Բեյոնսեի ռայդերի մանրամասները


22:56 , 17 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

InTouch հրատարակչությունը հրապարակել է Բեյոնսեի ռայդերը, որը օգտագործվել է երգչուհու մասնակցությամբ նկարահանված տեսահոլովակում: Պարզվում է, որ ամուսնու հետ միասին տարեկան 750 միլիոն դոլար վաստակող Բեյոնսեն նախընտրում է տանից դուրս էլ իրեն շքեղությամբ և հարմարավետությամբ շրջապատել: 

Եվ այսպես, 32-ամյա երգչուհին պահանջում է, որ իր հիմնական հանդերձասենյակը տան հյուրասենյակի պես լինի, որտեղ ջերմաստիճանը պետք է կայուն 22 աստիճան լինի: Դրանից բացի, սենյակում ամբողջ կահույքը և ձևավորման պարագաները պետք է ձյունաճերմակ լինեն: 

Երկրորդ սենյակը պետք է երկու մասի բաժանված լինի՝ դիմահարդարման հսկայական սեղանով և լավ լուսավորությամբ, որպեսզի դիմահարդարներն ու վարսահարդարները կարողանան անթերի կատարել իրենց աշխատանքը, ինչպես նաև հանդերձասենյակով, որտեղ կաշխատի նրա ոճաբանը: Ինչպես նաև բոլոր սենյակները պետք է հատուկ այնպես կահավորված լինեն, որ փոքրիկ Բլու Այվիի այցերի դեպքում անվտանգ լինեն: 

Ինչ վերաբերում է սննդին, ապա դատելով ռայդերից՝ երգչուհու համար ամենակարևորը ոչ թե ինչ ուտելն է, այլ՝ ինչպես: Սեղանին պետք է ճերմակ սփռոց լինի, իսկ սպասքը բաղկացած լինի արծաթե պարագաներից և չինական ճենապակուց: