21:47 , 17 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մանրածախ առևտրի խոշորագույն Walmart ցանցը պատրաստվում է բացել ոչ մեծ խանութներ, գրում է The Financial Times-ը:
Ընկերության ղեկավար Բիլ Սայմոնը նշել է, որ որոշումը պայմանավորված է էլեկտրոնային կոմերցիայի զարգացմամբ, ինչպես նաև այն գործոնով, որ ներկայում գնորդները նախընտրում են ոչ մեծ խանութները, ինչը նշանակում է գնորդների սովորույթների ու հետաքրքրությունների փոփոխություն:
Walmart-ի մամլո հաղորդագրությունում ասվում է, որ ընկերությունը պատրաստվում է մինչ 2015 թ. հունվարի վերջը բացել 120-150 ոչ մեծ և 115 խոշոր խանութներ: