Ալյուրը թանկանում է և թանկացնում հացը


19:50 , 17 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հայաստանում ալյուրը վերջին ամիսներին թանկանում է: Այս տարվա առաջին 9 ամիսներին՝ անցած տարվա նույն ժամանակի համեմատ բարձր տեսակի ալյուրը թանկացել է մոտ 19 տոկոսով: Նույն ժամանակում առաջին տեսակի ալյուրը թանկացել է ավելի քան 13 տոկոսով: Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության տվյալներից:

Այս թանկացումն էլ իր հերթին հանգեցրել է հացի թանկացման: Նույն ժամանակում բարձր տեսակի հացը թանկացել է ավելի քան 9 տոկոսով, իսկ առաջին տեսակի հացը` մոտ 7 տոկոսով: 

Լավաշը նույնպես զգալիորեն թանկացել է: Եթե համեմատենք հունվար-սեպտեմբերի ցուցանիշները 2012թ.-ի նույն ժամանակի հետ, ապա թանկացումը մոտ 7 տոկոս է: Արդյունքում 1կգ լավաշի գինը Երևանում հասել է միջինը 750 դրամի: