19:44 , 17 հոկտեմբեր, 2013
Panorama.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը պահպանվում է նույնիսկ մեկ քառորդ դար անց, գրված է ֆրանսիական «Le Monde» թերթի հոդվածում, որի թարգմանությունը կարելի է գտնել «inopressa.ru»կայքում:
Հեղինակը նշում է, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունների նախօրեին հանրապետությունում անձի ազատությունները սահմանափակվել էին:
««Իշխանությունը ծայրահեղ զգայուն և ագրեսիվ է դարձել», - նշում են Բաքվի սրճարաններից մեկում նստած երիտասարդները: Նրանցից մեկը պատմում է, որ Բաքու է վերադարձել արտերկրում սովորելուց հետո: «Կարծում եմ` իշխանությունն անվստահությամբ է վերաբերվում արտերկրում ուսում ստացած երիտասարդությանը. ժողովրդավարությունը գործում տեսնելուց հետո նրանք նույնը կպահանջեն այստեղ: Այս գեղեցիկ շենքերը և «մերսեդեսները», որ Դուք տեսնում եք, միայն արտաքին տեսքն են, Ադրբեջանն ամբողջությամբ թաղվել է կոռուպցիայի, ազատությունների և արդարության բացակայության մեջ, և դա քաղաքացիների մեծամասնությանը խանգարում է արժանապատվորեն ապրել»»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ