Փոքրիկ Շանթի բուժման համար 25.000 ԱՄՆ դոլար է անհրաժեշտ


19:20 , 17 հոկտեմբեր, 2013

4-ամյա Շանթի մոտ 2013թ. հուլիսին հայտնաբերվել է արյան քաղցկեղ՝ սուր լիմֆոբլաստային լեյկոզ: Երեխան այժմ բուժվում է Երևանում՝ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Երեխայի հետագա բուժումն իրականացնելու համար անհրաժեշտ են թանկարժեք դեղամիջոցներ: Հնարավորության սահմաններում կարող եք գումար փոխանցել Զարուհի Նազարյանին ` «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ Բանկ»-ի հետեւյալ հաշվեհամարներին` AMD ` 16028018838600 USD ` 16028018838601 EUR ` 16028018838602 RUR ` 16028018838603 Փոքրիկի հիվանդության եւ բուժման ծախսերի հետ կապված բոլոր փաստաթղթերը անհրաժեշտության դեպքում կարող ենք տրամադրել: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՝ 094634684: