Վիկտոր Յանուկովիչը խոստացել է ստորագրել Տիմոշենկոյի բուժումը երկրից դուրս իրականացնելու որոշումը


18:06 , 17 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը խոստացել է ստորագրել Վերին պալատի ընդունած որոշումն առ այն, որ երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի բուժումը պետք է երկրից դուրս իրականացնել:

Ինչպես տեղեկացնում է interfax.com.ua կայքը` Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը խոստացել է ստորագրել երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի բուժումը դրսում իրականացնելու մասին որոշումը:

Այս մասին  Ուկրաինայի նախագահը  հայտարարել է հոկտեմբերի 17-ին Դոնեցկում: