Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց 3-րդ միջազգային մեդիաֆորումի մասնակիցներին


18:00 , 17 հոկտեմբեր, 2013

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  3-րդ միջազգային մեդիաֆորումի մասնակիցներինAravot.am-ը գրում է.

Հոկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց 3-րդ միջազգային մեդիաֆորումի մասնակիցներին` ուղեկցությամբ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, ինչպես նաև` Եվրոպայի և Ասիայի լրագրողների մեդիակոնգրեսի խորհրդի նախագահ Աշոտ Ջազոյանի: Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց նախաձեռնության կազմակերպիչներին` վստահություն հայտնելով, որ այն պիտի լավագույնս նպաստի ժողովուրդների միջև բարեկամական կապերի զորացմանն ու զարգացմանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ