Անչափահաս մայրերից ծնված երեխաները դժվարությամբ են կարողանում սովորել խոսել


17:18 , 17 հոկտեմբեր, 2013

Yerevannews.am-ը գրում է.

Անչափահաս մայրերից ծնված երեխաները դժվարությամբ են կարողանում սովորել խոսել: Այս մասին պարզել են Տորոնտոյի Սուրբ Մայքլ հիվանդանոցի կանադացի գիտնականները: Մասնավորապես հաստատվել է, որ այդպիսի երեխաները շատ դժվար են կարողանում սովորել խոսել մինչ հինգ տարեկան դառնալը: Այսպիսի եզրակացության գիտնականները եկել են հետազոտության ադրյունքում, որի մասնակից է դարձել 2000-2001 թվականների շրջանում Կանադայում ծնված շուրջ 19.000 երեխա:  Գիտնականների կարծիքով նշված խնդրի պատճառը անչափահաս մայրերի՝ երեխային լիակատար դաստիարակելու անկարողությունն է: