Մթերքներ, որոնք դանդաղեցնում են ուղեղի աշխատանքը


20:51 , 17 հոկտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Ներկայացնում ենք այն մթերքների ու խմիչքների ցանկը, որոնք բացասական ազդեցություն են ունենում ուղեղի աշխատանքի վրա: Այսպիսով`

1. Ալկոհոլ
Ալկոհոլը ամենաուժեղ ու ամենաբացասական ազդեցությունն է ունենում ուղեղի աշխատանքի վրա: Բացի այն, որ ալկոհոլն առաջացնում է ժամանակավոր գինովցածություն, այն թողնում է նաև լուրջ հետևանքներ: Ապացուցված է, որ ալկոհոլից կախվածություն ունեցող մարդկանց 80 տոկոսի մոտ նկատվում է ծերունական թուլամտություն:

2. Էներգետիկ ըմպելիքներ
Այո՛, օգտագործումից րոպեներ անց դրանք ուժ ու էներգիա են տալիս, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ շաքար, կոֆեին և ունեն բարձր կալորեականություն: Սակայն ավելի ուշ` առաջանում է քնկոտության զգացողություն և պահանջ է առաջանում նորից ընդունել էներգետիկ ըմպելիքը: 

3. Ոչ թարմ մրգեր
Բնականաբար, թարմ մրգերը շատ լավ ազդեցություն են ունենում ուղեղի աշխատանքի վրա ու առհասարակ օգտակար են ողջ օրգանիզմի համար, սակայն իրավիճակը լիովին այլ է, երբ մրգերը, որոնք ուտում եք` բավականին հին են: Այնպես որ ուշադիր եղեք, երբ սուպերմարկետում կամ շուկայում միրգ եք ընտրում:


4. Պաղպաղակ
Պաղպաղակը պարունակում է մեծ քանակությամբ յուղեր, որոնք ժամանակի ընթացքում բարդացնում են արյան շրջանառությունը: Սրա հետևանքով դանդաղում է արյան մատակարարումը ուղեղ:

5. Նրբաբլիթներ
Եթե կարծում եք, որ նոր օրը ճիշտ է սկսել տաք ու համեղ նրբաբլիթներից, ապա` սխալվում եք: Շատ ավելի օգտակար է առավոտյան ուտել սպիտակուցներով հարուստ ինչ-որ բան, ինչը պակաս յուղոտ կլինի: 


6. Գազավորված ըմպելիքներ
Այս ըմպելիքները վնասում են մեր օրգանիզմի գրեթե բոլոր օրգաններին: Դրանց հաճախակի օգտագործումից ուղեղում առաջանում է գլյուկոզայի պակաս, ինչն էլ հաճախ դառնում է վատ հիշողության պատճառ: