05:54 , 19 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Լոնդոնի Սոմերսեթ-հաուսում բացվել է գերմանացի գեղանկարիչ Ալբրեխտ Դյուրերի գործերի ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկայացվել են Դյուրերի տասնյակ գրավյուրներ, նրա էսքիզներն ու ճեպանկարները՝ սկսած «Սուրբ ընտանիք ծղրիդի հետ» նկարից, որը առաջին նկարն է՝ AD ստորագրությամբ:
Ցուցադրությունը նվիրված է Դյուրերի՝ որպես նկարիչ ձևավորմանը, այդ իսկ պատճառով մեծ տեղ է հատկացված նաև նկարչի նյուրնբերգյան ուսուցիչ Միխաել Վոլհեմուտին:
Դյուրերի հայրը տղային Վոլհեմուտի արհեստանոց է ուղարկել 15 տարեկանում, երբ հասկացել է, որ որդու կոչումը ոսկերչությունը չէ:
Ցուցադրությանը ներկայացված են գործեր՝ սկսած 1490 թվականից, երբ 19-ամյա Դյուրերը լքեց Նյուրնբերգն ու մեկնեց «ազատ նավարկության», և ավարտվում է 1496-ով, երբ նա հայրենի քաղաք վերադարձավ արդեն որպես կայացած նկարիչ:
Ցուցադրությունը կշարունակվի մինչև 2014թ. հունվարի 12-ը:


